Աննա Կարապետյան

Տնօրենի պաշտոնակատար

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 1-ին Մեծ Սարիար գյուղում։ 1997–2002 թվականներին սովորել և ավարտել է «Իմաստասեր Անանիա Շիրակացի» համալսարանը՝ ստանալով բանասիրության և մանկավարժության բակալավրի աստիճան։ 2002–2022 թվականներին Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 22-ը զբաղեցրել է տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2023 թվականի նոյեմբերի 23-ից՝ տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Մասնակցել է առարկայական մասնագիտական զարգացման, մասնագիտական կողմնորոշման և ֆինանսական հաշվետվությունների կազմման վերապատրաստումների։ 2023 թվականին ստացել է տնօրենի հավաստագիր։

Մեր աձնակազմը

Ունի բարձրագույն երաժշտական կրթություն։ Աշխատել է որպես վոկալի դասախոս և ամբիոնի վարիչ։ 2018-ից եղել է դպրոցի տնօրեն, և 2023-ից՝ վարչատնտեսական մասի համակարգող։ Մասնակցել է մի շարք վերապատրաստումների։

Աննա Ավետիսյան

Վարչատնտեսական մասի համակարգող

Որակավորված ուսուցիչներ

1997-ին ավարտել է ԵՊՀ հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1998–2004-ին դասավանդել է Գյումրու թիվ 32 դպրոցում, 2004-ից՝ Մեծ Սարիարի դպրոցում։ 2025-ի կամավոր ատեստավորման արդյունքը՝ 73.33%։

Լուսինե Ղազարյան

Հայոց լեզու և գրականություն

Սովորել է Գյումրու մանկավարժական ուսումնարանի դպրոցական բաժնում։ 1992-ից Մեծ Սարիարի դպրոցի դասվար է։ Վերապատրաստվել է հուզական ինտելեկտի, երեխաների պաշտպանության և ֆինանսական կրթության թեմաներով։

Մանուշ Ավոյան

Դասվար

1990-ին ավարտել է Ա. Մռավյանի մանկավարժական ուսումնարանը։ Նույն տարվանից Մեծ Սարիարի դպրոցի դասվար է։ 2023-ին կամավոր ատեստավորմանը ստացել է 78%։ Մասնակցել է մանկավարժական բազմաթիվ վերապատրաստումների։

Սիրանուշ Խաչատրյան

Դասվար

1987-ին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ 1992-ից Մեծ Սարիարի դպրոցի ուսուցիչ է։ Կամավոր ատեստավորմանը ստացել է 91%։ «Աշխարհացույց» ծրագրի կողմից ճանաչվել է «Գիտակ ուսուցիչ»։

Մարիամ Մնացականյան

 

Ուսուցիչներ

2008-ին ավարտել է Գյումրու Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը՝ հայոց լեզվի և գրականության որակավորմամբ։ ՇՊՀ քոլեջի դասախոս է։ 2026-ի սեպտեմբերի 1-ից աշխատում է Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում։

Աննա Սուքիասյան

Հայոց լեզու և գրականություն

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։ 2004–2009-ին ստացել է մանկավարժական կրթություն։ Աշխատել է ինժեներ։ 1994-ից Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ է։

Ռուզաննա Յայլոյան

Մաթեմատիկա

Ունի Շիրակի պետական համալսարանի մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան։ 2019-ից Գետքի դպրոցում ուսուցչի օգնական է, 2025-ից՝ Մեծ Սարիարի դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ։ Մասնակցել է ՀՄԿ-ի վերապատրաստումներին։

Հայկանուշ Մխիթարյան

Մաթեմատիկա

Ունի քիմիայի բակալավրի աստիճան։ 1995-ից Մեծ Սարիարի դպրոցում աշխատել է գրադարանավար, 2012-ից՝ քիմիայի և կենսաբանության ուսուցիչ։ 2014-ից համատեղությամբ դասավանդում է Կրաշենի դպրոցում։

Հերմինե Մատոսյան

Քիմիա և կենսաբանություն

1980-ին ավարտել է Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի բաժինը։ 1982-ից աշխատում է Մեծ Սարիարի դպրոցում։ Եղել է ուսումնական գծով փոխտնօրեն։ Մասնակցել է մասնագիտական վերապատրաստումների։

Սիրվարդ Գրիգորյան

Ֆիզիկա

Ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը և մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության բաժինը։ 2006-ից Մեծ Սարիարի դպրոցում դասավանդում է աշխարհագրություն, կերպարվեստ և երգ-երաժշտություն։ Վերապատրաստվել է։

Ելենա Վարտապետյան

Կերպարվեստ

Ավարտել է մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը։ 1996-ից Մեծ Սարիարի դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, 2003-ից՝ շախմատի։ 2000-ից ըմբշամարտի մարզիչ է։ Պատրաստել է ՀՀ չեմպիոններ։

Արթուր Ջուհարյան

Ֆիզկուլտուրա և շախմատ

1980-ին ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1992–2004-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2004-ից Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում աշխատում է ՆԶՊ ուսուցիչ։

Վարդան Վարդանյան

ՆԶՊ

Ավարտել է Շիրակի պետական համալսարանի աշխարհագրության բաժինը։ 2020 թվականի փետրվարի 24-ից աշխատել է Կրաշենի հիմնական դպրոցում, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից աշխատում է Մեծ Սարիարի միջնակարգ դպրոցում։

Գայանե Հակոբյան

Աշխարհագրություն

1981-ին ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական, 1985-ին՝ Կիրովականի մանկավարժական ինստիտուտը։ 1981-ից անգլերեն է դասավանդել տարբեր դպրոցներում։ 2012-ից համատեղությամբ աշխատում է Արեգնադեմի դպրոցում։

Ալիսա Բադալյան

Անգլերեն

1981-ին ավարտել է Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Ունի նաև մեթոդիստի մասնագիտություն։ 1993-ից դասավանդում է Մեծ Սարիարի դպրոցում։ 2017-ին արժանացել է «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցանակին։

Լարիսա Խաչատրյան

Ռուսաց լեզու և գրականություն

Ունի լրագրության բակալավրի և տարրական մանկավարժության ու մեթոդիկայի մագիստրոսի աստիճան։ Աշխատել է լրագրության և բանկային ոլորտներում։ 2025-ից Մեծ Սարիարի դպրոցի դասվար է։ Անցել է վերապատրաստում։

Հասմիկ Կարապետյան

Դասվար

Ունի իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2017-ից դպրոցում էլեկտրոնային կառավարման և ապահովման մասնագետ է, 2025-ից՝ նաև հասարակագիտության ուսուցիչ։ Վերապատրաստվել է դասավանդման և ԱԲ կիրառման ոլորտում։

Լիլիթ Բագրատյան

ԷԿԱ մասնագետ

1985-ին ավարտել է Աբովյանի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժինը։ 1991-ից դասավանդում է Մեծ Սարիարի դպրոցում։ Մասնակցել է առարկայական և թվային հմտությունների վերապատրաստումների։

Ռուզաննա Շիրինյան

ԹԳՀԳ

Ունի մանկավարժության և հոգեբանության բակալավրի աստիճան։ 2020-ից աշխատել է Մեծ Սարիարի դպրոցում որպես ուսուցչի օգնական, 2023-ից՝ հոգեբան։ Մասնակցել է ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ի կազմակերպած վերապատրաստումների։

Ագապի Թորոսյան

Հոգեբան

1976-ին ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղը։ Ունի ֆինանսական ոլորտի փորձ։ 1996–2018-ին աշխատել է Շիրակի մարզպետարանում, 2018-ից՝ Մեծ Սարիարի դպրոցում՝ որպես գլխավոր հաշվապահ։

Անահիտ Սահակյան

Գլխավոր հաշվապահ

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Ձեր ուսումն ավելի հաճելի դարձնելը

Մենք ստեղծում ենք ջերմ, օժանդակ միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կարող է զարգացնել իր յուրահատուկ կարողությունները, հետաքրքրություններն ու սովորել ուրախությամբ ու ոգեշնչվածությամբ։

ՍԵՐՈՒՆԴ

Երեխաների ներաշխարհը մեր ուշադրության կենտրոնում է, նրանց հետաքրքրությունները առաջնային են:

ՀԱՄԱՅՆՔ

Մեծանում ենք միասին, աջակցում, հարգում և պահպանում մեր միասնությունը:

ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Անխոնջ աշխատանք՝ ամուր հիմքերի վրա կառուցելու յուրաքանչյուր երեխայի ապագան:

ԱՌԱՋԸՆԹԱՑ

Մշտական զարգացում, նոր գիտելիքների յուրացում, սովորում ամբողջ կյանքում:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Ֆիզիկական ու հուզական անվտանգության երաշխիք՝ յուրաքանչյուր աշակերտի համար:

ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Միասին ավելին ենք հասնում, աջակցում ու համագործակցում յուրաքանչյուր նախաձեռնության մեջ:

© 2026 «Մեծ Սարիարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ: Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Scroll to Top